«Հազար թուման՝ մկան ծակին». Միհրան Պողոսյանին սպասարկող մեքենաներն իջեցնում են աստիճաններով (տեսանյութ)
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «բանանի արքա» Միհրան Պողոսյանը և նրան ուղեկցող մեքենաները, ինչպես ասում են, «մկան ծակին հազար թուման են տալիս»:
Ամբողջ հանրապետության տարածքում և մասնավորապես Երևանում կատարված բլոկադայի արդյունքում պատգամավորին սպասարկող երկաթյա նժույգները ստիպված են եղել անցկացնել աստիճաններով:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Պողոսյանը բավականին ագրեսիվ էր իրեն դրսևորում, հաճախ ելումուտ էր անում նիստերի դահլիճ և մեկն էր այն 56 պատգամավորներից, ով դեմ քվեարկեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: