Նիկոլ Փաշինյանն ու Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետի ժողովրդի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ -ի հետ։
«Քիչ առաջ զանգահարեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»։