ՀՀԿ խմբակցության նիստին մասնակցել է Սերժ Սարգսյանը
Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են: Դրանց ավարտից հետո միայն լրագրողներին կտրամադրվի տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ԱԺ Հանրապետական խմբակցությունը տապալեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը: 58 մանդատ ունեցող հանրապետականներից 56-ը նրան դեմ քվեարկեց: Վարչապետի ընտրության հաջորդ օրը նշանակված է մայիսի 8-ը: Առաջադրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է ԱԺ-ի 1/3-ի ստորագրությունը: