Գագիկ Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը մայիսի 8-ին ևս կսատարի Նիկոլ Փաշինյանին
Մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության երկրորդ փուլին ևս «Ծառուկյան» դաշինքը քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյանի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Քիչ առաջ քննարկեցինք, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը մայիսի 8-ի ընտրություններին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին՝ վարչապետի ընտրություններում»։
Խոսելով հանդիպման մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Մենք պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք, քննարկել ենք առանց նախապայմանի և մենք ասել ենք հաղթանակը ժողովրդին և մենք ժողովրդի թեկնածուին քվեարկելու ենք կողմ»։