Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է սկսել ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։