Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արամ Ա-ն խոսել են քաղաքական իրավիճակի մասին
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:
Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում: