Դաշնակցական մարզպետերը պաշտոնաթող կլինեն
Այսօր կառավարության նիստի ժամանակ դաշնակցական մարզպետները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին՝ Աշոտ Սիմոնյանը սեփական դիմումի համաձայն կազատվի Արագածոտնի մարզպետի, Արթուր Խաչատրյանը՝ Շիրակի մարզպետի պաշտոններից:
Հիշեցնենք, որ Դաշնակցությունը դուրս է եկել իշխող կոալիցիայից և միացել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը, իսկ դաշնակցական մարզպետերը և նախարարները պաշտոնաթողության դիմում են գրել: