Կարեն Կարապետյանի վերջին խնդրանքը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Նա շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար:
«Այսօր այս կազմով մեր կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված, կառաջարկեմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականն ու խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի, անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար, թե անարդար քննադատությունից»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ինչ վերաբերում է կառավարության նիստի օրակարգին, ապա նշել է, որ օրակարգում ընդգրկված չեն աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր թե առողջապահության, թե սոցիալ-տնտեսական, թե եկամտահարկի իջեցման, թե առողջապահության ապահովագրության վերաբերյալ:
«Հնարավորություն տանք հաջորդ կառավարությանն ինքը որոշի՝ դա անել, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը: