Դավիթ Սահակյանն ազատվել է ԿԳ փոխնախարարի պաշտոնից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սահակյանն ազատվել է Կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:
Սահակյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերին: