Կառավարությունն ընդունեց Շիրակի ՀՅԴ-ական մարզպետի հրաժարականը
Այսօր Արթուր Խաչատրյանը վայր է դրել Շիրակի մարզպետի լիազորությոնները:
«Հարգելի եւ սիրելի իմ շիրակցիներ.
Այսօր ՀՀ կառավարությունն ընդունեց դեռեւս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը: Այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի իմ պարտավորությունները: Պարտականություններս իրականացրել եմ՝ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության ու մասնագիտական արհեստավարժության ու իմ սկզբունքներին համապատասխան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: