Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ դատավոր
ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը.
«ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար առաջադրվել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: ՀՀ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54-ը: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվատուփում առկա է 54 քվեաթերթիկ, որոնցից անվավեր որևէ մեկը չի ճանաչվել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 51, դեմ՝ 3: Այսպիսով՝ Հայաստանի Հանարպետության Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել»: