Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական ռեկտորի բուհում իրականացվող «սպորտային» թալանը (լուսանկարներ)

Շիրակի պետհամալսարանի նախկին դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է ռեկտորի կողմից իրականացվող թալանին։ Նա այդ մասին մասնավորապես գրել է․

«Ինչու՞ բուհում բացվեց ֆուտզալի թիմ և ինչ գումարներ են «լվացվում»

Շիրակի պետհամալսարանի ճարպիկ կոռուպցիոներ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի 2017 թ-ի ֆինանսական հաշվետվությունից պարզվեց, որ բուհի բյուջեի թալանը բազմաթիվ ուղղություններով է կազմակերպվել, որին «մասնակցել» են նաև ռեկտոր Մինասյանի կուսակիցները... Օրինակ՝ ՀՀԿ-ի ընդմիշտ երիտասարդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 1,5 միլիոն դրամի փոխարեն ՀՀԿ-ի նկատմամբ առատաձեռն գտնված և թուլություն ունեցող Մինասյանը փոխանցել է 6 միլիոն դրամ,սակայն անհրաժեշտության պատճառները մինչ այսօր անհայտ են...

Նույն հաշվետվությունից նաև պարզ է դառնում,որ սպորտասեր Սահակ Մինասյանը մեծ գումարներ է «ծախսել» 2017 թ-ին ստեղծված ֆուտզալի թիմի վրա, այն դեպքում, երբ այն ձևավորվում էր, բոլորին հայտարարում էր,որ այդ թիմի վրա մի լումա չի ծախսելու...

Սակայն գործին ծանոթ մարդիկ հաստատում էին, որ այդպիսի թիմ պահելը բավական թանկ հաճույք է, իսկ Գյումրիի պարագայում անիմաստ է, քանի որ այդքան ֆուտբոլիստներ քաղաքում չկա և վերջիններս ընդգրկված են և՛ «Շիրակ», և՛ «ՇՊՀ»-ի ֆուտզալի ակումբներում... Արդեն այդ ժամանակ Գյումրիում շատերը փաստում էին,որ այդ թիմը ձևավորվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դրդմամբ...

Հաշվետվությունից պարզվում է, որ ռեկտորը, ինչպես միշտ, ստում էր... Ֆուտզալի թիմ պահելը բավականին թանկ հաճույք է աղքատ մարզի Մայր բուհի համար... Ըստ ռեկտորի հաշվետվության` ֆուտզալի ֆեդերացիային անդամակցելու համար վճարվել է 120 000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ տարվա ընթացքում ֆուտբոլիստների տույժերի և տուգանքների համար վճարվել է 22 000 (քսաներկու հազար) ՀՀ դրամ (հաշվետվություն,էջ՝201): Ի դեպ, ֆուտզալի թիմ ստեղծող զավեշտալի ռեկտորը 2017 թ-ի նախահաշվում 0 դրամ է նախատեսել Ֆուտզալի ֆեդերացիային անդամակցելու համար, երբ թիմն արդեն ձևավորված էր, իսկ անդամավճարի մասին բոլորը գիտեին... Ամենահետաքրքիրն այդ թիմի տրանսպորտային ծախսերն են... Կոկրետ թիվ գյումրվա ֆուտզալապաշտ Մարադոնա Մինասյանը չի նշում...

Սակայն էջ 199-ում կարդում ենք, որ տրանսպորտային ծախսերի համար նախատեսված 5 միլիոն դրամի փոխարեն բուհը ծախսել է 7 249 000 դրամ՝ 2 249 000 դրամ ավելին...Պարզաբանման մեջ նշվում է. «2 249 000 շեղումը գոյացել է հիմնականում ավագ դպրոցի աշակերտների թվի աճով...  և նորաստեղծ ֆուտզալի թիմի սպասարկման անհարաժեշտությամբ»... Թե որքա՞ն գումար է Սահակ Մինասյանը ծախսել ֆուտզալի թիմի տրանսպորտային միջոցների ծախսերը հոգալու համար անհայտ է... Ակնհայտ է, որ այս լղոզված տվյալներով ՇՊՀ ռեկտորը չի ցանկանում բացահայտել իրական թվերը...

Անհայտ է նաև, թե որքան գումար է վճարվել ֆուտզալի մարզիչներին և սպասարկող անձնակազմին, քանի որ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումները գրված են ընդհանուր 14 079 000 (տասնչորս միլիոն յոթանասունիննը հազար) ՀՀ դրամ, որտեղ էլ, բնականաբար, թաքցված են այդ գումարները (հաշվետվություն,էջ՝196):

Այստեղ ևս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը թաքցնում է իրական թվերը... Մեկ զավեշտալի փաստ ևս. 2017 թ-ի բուհի ֆինանսական նախահաշվում Սահակ Մինասյանը 0 դրամ է նախատեսել «Քաղաքացիական պայմանագրերի հիման վրա կատարված վճարումներին» հատկացնելու համար, սակայն մեկ տարում վճարել է 14 079 000 դրամ՝ մոտ 30 հազար ԱՄՆ դոլլար... Այսինքն` կամ նախահաշիվ կազմողն է տարրական անգրագետ, կամ էլ պարոն ռեկտորն է այս ամենի տակ ինչ-որ մութ գործեր անում և ահռելի գումարներ դուրս գրում բուհի բյուջեից...

Այսպիսով, ստացվում է, որ ռեկտոր Մինասյանի կողմից անհայտ պատճառներով և նպատակներով ձևավորված ՇՊՀ ֆուտզալի թիմը, որը առաջնության 21-րդ տուրից հետո ընդամենը 6 միավորով զբաղեցնում է պատվավոր վերջին՝ 8-րդ տեղը, բավական թանկ է նստում մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող ՇՊՀ-ի վրա...Ձախողված թիմի վրա այդքան գումար ծախսելու նպատակը մեկն է՝ գումարներ դուրս գրել և գրպանել...

Նշենք, որ ապրիլին ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ռեկտոր Մինասյանը համալսարանի 10-ից ավելի ուսանողներին չթույլատրեց մասնակցելու Ստեփանակերտում Արցախի պետհամալսարանի կողմից Արցախի ազատագրման 30-ամյակին նվիրված գիտաժողովին, քանի որ բուհը չուներ 200 000 – 300 000 (երկու հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, ընդ որում` ուսխորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահների ծախսն իրականացվում էր Արցախի պետհամալսարանի կողմից, իսկ 2016-2017 ուստարվա ընթացքում ՇՊՀ ոչ մի ուսանող չի մասնակցել Հայաստանի մյուս բուհերի կողմից կազմակերպված գիտաժողովներին... Այսպիսի խայտառակ բան ՇՊՀ-ում դեռ տեղի չէր ունեցել...

Սահակ Մինասյանն այդպիսի զիզի-բիզի բաների վրա գումարներ չի ծախսում... Շոումեն Մինասյանը շոուներ է սիրում,իսկ ՇՊՀ-ն գովազդելու համար, չզարմանաք, հրավիրում է ոչ թե ճանաչված աշխարհահռչակ հայազգի գիտնականների, որոնք բնակվում են Երևանում,այլ հեռուսաաստղերի և նրանց միջոցով «Էստի համեցեք-ՇՊՀ» գովազդն է անում...

Հ.Գ. ՇՊՀ ռեկտորի «սպորտային» թալանն այսքանով չի սահմանափակվում... 2016 թ-ի հուլիսին գալով բուհ վերջինս 30 միլիոն դրամով ավելացրեց նախկին ռեկտորի օրոք հաստաված երկու սպորտդահլիճների վերանորոգման նախահաշիվը..»։