Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի. Փաշինյանը «Նաիրի» բ/կ-ում հետազոտություն է անցել
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ․ անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին և պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Առողջական պրոբլեմներ չունեմ։ Միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։
Շնորհակալ եմ շատ։ Դուք որ չլինեիք, ես բժշկի գնացողը չէի՜։)))»