«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասները
Վազող տողեր

Փոքրիկ, ում մանկության հերոսներն են կիսաքանդ շենքի առնետներն ու դպրոցի մասին անկատար մնացած երազանքները

2017 թվականի դեկտեմբերի 7-ն էր։ Գյումրին մեկ մարդու նման ոտքի էր կանգնել ու գնում էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ մարդիկ ծաղիկներ ու ծաղկեսպակներ էին դնում։ Եղանակը ցուրտ էր, մարդիկ իրենց սառած ձեռքերը մտցրել էին գրպանները։ Գյումրիի ավտոկայարանի հետևում քանդված շենք կար։ Այդտեղ մարդիկ նույնպես հիշում էին, որ երկրաշարժի օրն է։

Քանդված ու մութ շենքն ամբողջովին բաց էր։ Չկար ոչ դուռ, ոչ լուսամուտ։ Այդ խոնավ ու սառը շենքի մեջ վազվզում էին երեխաները։ Այդ սառը շենքում մեկ հարկի տակ հավաքվել էին երկրաշարժից հետո անտուն մնացած ընտանիքները, անտուն թափառական շներն ու շենքի միջանցքներում վազվզող առնետները։

Փոքրիկները վազվզում էին երկար ու անվերջանալի թվացող միջանցքում ու ինձ տեսնելուն պես անհետացան մթության մեջ ու լսվեց դռան ձայնը։

Մինչ ես զրուցում էի այդ փոքրիկի մոր հետ, նա աչքերով ուսումնասիրում էր ինձ, ու նայում սենյակում դրված դատարկ կաթսաներին։ Ընտանիքի մայրը քաղցկեղով հիվանդ էր, ստանում էր 15-20 հազար դրամ գումար ու իր դեղորայքի փոխարեն կարողանում էր սննդով ապահովել իր երեխային։

Փոքրիկը, ում անունն այդպես էլ չկարողացա իմանալ, իր մոխրագույն ու անորոշ աչքերով շարունակում էր նայել ինձ ու լսել մեր խոսակցությունը։ Ձեռքի մեջ ամուր պահել էր ջարդված տիկնիկը, որը հավանաբար իրեն նվիրել էին, կամ էլ ինքն էր գտել կիսաքանդ շենքի տարածքից։ Տիկնիկն ապրել էր իր կյանքը ու իր գոյության վերջին շունչը շարունակում էր պահել փոքրիկի ձեռքերում։

Տանը սարսափելի ցուրտ էր։ Վառարանը չէր վառվում, քանի որ այլևս թուղթ ու փայտի կտորներ չկային։ Փոքրիկը նույնիսկ երազանքներ էլ չուներ։ Խոսել չէր սիրում, սակայն ինձ ասաց, որ ցանկանում է դպրոց հաճախել, բայց․․․

Բայց չգիտեր, թե ինչու չէր հաճախում։

Նրա մոր լռությունն ամեն ինչ ասում էր։ Սենյակում դրված կաթսաները դատարկ էին, տունը ցուրտ ու խոնավ։ Փոքրիկի մանկությունը սկսվել ու շարունակվում էր այդ մռայլ շենքում։ Նրա մանկությունն ու շենքը գտել էին իրար։ Այդ շենքի մութ միջանցքներում նա վազվզում է, երազում դպրոցի մասին, երազում տաք վառարանի ու գոնե մեկ օր կուշտ փորով հաց ուտելու մասին։ Այդ փոքրիկի մանկության մեջ հավիտյան դրոշմված կմնա կիսաքանդ շենքը, միջանցքներում վազվզող առնետներն ու ցրտից պատսպարված շներն ու այդ 4-5 ընտանիքները, ովքեր շարունակում են իրենց գոյության պայքարը։