«Սասնա Ծռերի» մասին հենց բան եմ գրում, համոզում եք, թե համբերեմ․ գրելու եմ՝ մինչև չազատեն․ Սյուզան Սիմոնյան
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է «Սասնա Ծռերին» ազատ արձակելու մասին։ Նա մասնավորապես գրել է․
«Ժողովուրդ ջան, տղերքի մասին հենց բան եմ գրում, գալիս ինձ համոզում եք, թե համբերեմ, Նիկոլն այս պահին չի կարող դա անել։ Ես 2 տարի է գրում եմ այդ մասին։ Հիմա, որ շարժումը չլիներ, չէի գրելու՞։
Գրելու եմ մինչև չազատվեն։ Ինձ մի համոզեք։ Սա Նիկոլի խոստման հետ կապ չունի»։
Նրա գրառմումն դրական արձագանք է գտել ֆեյսբուքյան մի խումբ օգտատերերի կողմից։ Մարինա Ղազարյանն օրինակ, մեկնաբանելով գրառումը, նշել է․ «Իսկ ես բացարձակապես դեմ եմ ՀԱՄԲԵՐԵԼՈՒՆ։ Լա՛վ ես անում, ճի՛շտ ես անում: Կոնկրետ քեզ այդպիսի բան ասողն էլ ղալաթ է անում: ՈՒ հատկապես Գարեգինը, Անդրեասն ու Ժիրայրը պետք է ազատ արձակվեն»:
Ռիմա Եղիազարյանն էլ գրել է․ «Դա առաջնահերթությունա...սպասի չկա»։