Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկվել բոլոր տնօրեններին և մարզպետերին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա: