Փաշինյանը հաշվետվություն է ներկայացրել՝ ծախսերի վերաբերյալ (լուսանկարներ)
«Մեր ծախսերի հաշվետվությունը՝ ապրիլի 10-ից 23-ն ընկած ժամանակահատվածում», -գրել է Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրել հաշվետվությունն՝ ըստ օրերի:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, որ շարժմանը սատարելու համար իրենց հաշվին գումարներ են փոխանցում բազմաթիվ անհատներ եւ խոստացել էր մանրամասն հաշվետվություն ներկայացնել, թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները: