«Թավշյա հեղափոխության» արձագանքները մեդիա դաշտում. «Անդրադարձ» ակումբի հյուրը Սամվել Մարտիրոսյանն է
Մայիսի 7-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է տեղեկատվական անվտանգության փորձագետ, մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը:
Թեման` «Թավշյա հեղափոխության» արձագանքները մեդիա դաշտում. հայկական ցույցերի հիմնական առանձնահատկություններն ըստ միջազգային մամուլի, սոցիալական ցանցերի դերը հեղափոխության հաջողության մեջ, առցանց մեդիա եւ հեռուստատեսություն:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարեւանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: