Աշխարհի ամենագեղեցիկ ու հանճարեղ գրաֆիտիները (տեսանյութ)
Խոսելով արվեստի ժամանակակից ուղղություններից մեկի՝ գրաֆիտիի մասին, պետք է նշել, որ արվեստի այս տեսակի ակունքները գալիս են դեռևս նախամարդու ժամանակներից։
Նախնադարյան ժամանակաշրջանում ապրած մարդիկ իրենց զարգացման տարբեր փուլերում ժայռեի ու քարերի վրա նկարել են տարբեր պատկերներ, որոնք հասել են մեզ ու այդ պատկերների մի մասը պահվում են թանգարաններում։
Սակայն գրաֆիտին իր երկրորդ վերածնունդն ապրում է 1960-ական թվականներին՝ ԱՄՆ-ում, որտեղից էլ կամաց-կամաց սկսում է տարածվել աշխարհով մեկ։
Պետք է նաև նշել, որ վերջին տարիներին արվեստի այս ժամանակակից ճյուղն իր զարգացումն է ապրում նաև Հայաստանում։
Շատ շուտով NEWSPRESS.am-ը կներկայացնի Երևանի ամենագեղեցիկ գրաֆիտիները։
Ներկայացված տեսանյութում կարող եք դիտել աշխարհի ամենագեղեցիկ գրաֆիտիները։