Շիրակի համալսարանի ռեկտորը սպառնում է աշխատակիցներին ստորագրել Փաշինյանին ուղղված բաց նամակի տակ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում շտապ հայտարարություն է տարածել։ Նա գրել է, որ ռեկտոր Սահակ Մինասյանն ահաբեկման սպառնալիքով ստիպում է Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներին ստորագրել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ առ այն, որ նրանք ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի հետ:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Հենց այս պահին Շիրակի պետական համալսարնաում ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը և մի քանի իր յուրայիններ՝ հիմանակնում ՀՀԿ-ին մերձ կանգնած անձեր, սկսել են տոտալ տեռորի ենթարկել բուհի աշխատակիցներին՝ ՍՏԻՊԵԼՈՎ վերջիններս ստորագրություն դնել Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նակաի տակ, որի բովանդակության համաձայ,ն ստորագրողները ցանկանում են աշխատել Սահակ Մինասյանի անմիջական ղեկավարության ներքո…
Սա ՀՀԿ-ական ահաբեկչություն է մարդկանց նկատմամբ…Չստորագրողներին բացահայտ սպառնում են գործից ազատելով…
Կոչ ենք անում ՀՀ Կրթության և Գիտության նախարարությանը անմիջապես վերջ դնել Սահակ Մինասյանի այս անօրինականությանը և իր իշխանության չարաշահման փորձերին…»;