Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Երբ ասում ենք` «Նիկո՛լ, վարչապե՛տ», նկատի ունենք` «Նիկո՛լ, սա անելու համար կգնաս, կդառնաս վարչապետ»

Շարժումը անցումային վարչապետին տվել է շատ կոնկրետ մանդատ.

1. Փոխել ընտրական օրենսգիրքը
2. Փոխել կուսակցությունների մասին օրենքը
3. Ընդունել պետական ապարատը կապիտալի դիկտատից ազատելու մասին օրենք:

Եվ հետո կազմակերպել արտահերթ ընտրություններ:

Եթե առաջին երկու կետերը ակնհայտ անհրաժեշտություն են, ապա երրորդի հրատապությունը պատշաճ չի բացատրվում հանրությանը: Ո՛չ հարթակից են խոսում դրա էության ու կենսական անհրաժեշտության մասին, ո՛չ էլ ներքևից:

Ուստի էս համեստ գրառումով փորձեմ բացատրել դրա կարևորությունը, կամ, եթե կուզեք կենսական նշանակությունը պետականաշինության ճանապարհը բռնած հանրության համար:

Ուրեմն վերջին 100 տարում Հայաստանում չկա որևէ խոշոր սեփականատեր, որ կկարողանա կանգնել, ասել, որ ինքն «այսքան» բան ունի, «այստեղից» ունի ու տեղում հանցագործության մասին հաղորդում տալու նյութ չառաջանա: Սովետում հարուստ լինել օրենքով նախատեսված չէր, դա «հավասարների» հասարակություն էր: Պոստսովետ թևակոխած Հայաստանում «հավասարներից» ամենահավասարները հայտնվեցին գերիշխող դիրքերում, տիրացան նոր ունեցվածքի, հետո, որպեսզի դիմանան բեսպրեդելին, մտան ԱԺ, Կառավարություն, ԿԳԲ, Ոստիկանություն և այլուր` իրենց անձնական պաշտոնով երաշխավորելով իրենց ապօրինի կուտակած կապիտալի պահպանումը:

Այսինքն ունենք մի վիճակ, որ վերջին հարյուր տարում հարուստ լինելը պիտի թաքուն լինի, պիտի ապօրինի լինի (որովհետև հետքերը տանում են դեպի երբևէ գործած հանցանքներ) ու պիտի տվյալ անձը պետական կառավարման ոլորտում լծակ ունենա, որ ունեցվածքը չխլեն, իրեն չդատեն և այլն:

Սա ա էն մոտիվացիան, որը օլիգարխիատին մղում ա վերստին զավթել ժողովրդի իշխանությունը, սրա համար միլիոններով ընտրակաշառք են բաժանում, տասնյակներով մարդ գնդակահարում Երևանի փողոցներում, գումարտակներով կրիմինալ բուծում-գործադրում:

Հիմա մենք` քաղաքացիներս, ստեղծել ենք մի վիճակ, որ իրանք անկյուն են ընկել: Էս պահին (ու առաջիկա 100 օրվա ընթացքում) կտրուկ շարժումներ չեն անելու: Էն ցուրտ վերմակի տակ կամաց-կամաց ադապտացվելով կուչ եկած վիճակից բացվելու նման են բացվելու: Բայց բացվելու են: Բացվելուց հետո իրենց ծառայություններն առաջարկելու են Նիկոլին: Եթե Նիկոլն ընդունի, ապա էն ինչ արել ենք` անիմաստ կդառնա, կունենանք լրիվ նույն համակարգը` գլխին Սերժի փոխարեն Նիկոլ: Եթե չընդունի` կառաջարկեն մեկ ուրիշին, կամ ֆասադային սիրուն ԱՅԲ-Ռուբենվարդանյան դեմքերի կուսակցություն կհիմնեն ու կթաքնվեն օքսֆորդավարտ ջահելների թիկունքում, կամ վերջին տարբերակում պետական հեղաշրջում կանեն:

Ահավասիկ նշված հեռանկարներից որևէ մեկը մեր սրտով չի: Ուրեմն ի՞նչ պիտի անենք:

-Գյուլե՛նք,- կասի աղվամազ բեղերով մի հեղափոխական:

Հա, բայց գյուլելուց հետո կապիտալը չի ոչնչանում, իսկ դրա նոր ժառանգորդը կունենա նույն մոտիվացիան ինչ ուներ նախորդը, դեռ մի բան էլ հաշվի կառնի գյուլելու վտանգը ու շատ ավելի վճռական կդառնա:

- Պետականացնե՛նք,- կասի արդեն երեսուն տարի կուլակաթափության դրոշը ձեռքին պապիկը:

Բայց պետականացնելուց հետո ինչ-որ մեկը պիտի կառավարի ու հենց էդ «ինչորմեկը» կլինի նոր օլիգարխիայի սաղմը: Որովհետև ինչպես նշել եմ վերևում պետական ունեցվածքի հաշվին հավասարներից մեկը ավելի «հավասար» է դառնում:

Եվ, ուրեմն, ելքը մեկն ա. օրենքով լուծել սեփականության պաշտպանության հարցը: Այն ամենն ինչ այս տարիների ընթացքում կուտակվել ա ապօրինաբար, այն ամենն ինչ էդքան նեղում ու նորանոր հանցանքների ա դրդում օլիգարխիատին պիտի բերվի, թուղթ-թամասով օրինականացվի:

Նրանք պիտի գան, պատմեն թե ինչ ունեն, և այն ամենը ինչի մասին կպատմեն` կճանաչվի իրենցը: Դատարանը կորոշի թե դրա, որ մասը և ինչքան ժամանակում է գողացվել պետությունից: Ենթադրենք 30 տարում: Ուրեմն դատարանը կորոշի 10, 20 կամ 30 տարում մաս-մաս կոմպենսացիոն հարկով գանձել հօգուտ պետության: Սրա դիմաց իրենք կստանան.

1. Համաներում տնտեսական հանցագործությունների գծով
2. Ունեցվածքի ճանաչում և օրինական պաշտպանություն պետության կողմից
3. Հանրության մեջ համերաշխ ու առանց վախենալու ապրելու հնարավորություն:

Կպարտավորվեն.

1. Լքել քաղաքականությունը:
2. Աշխատել օրինական դաշտում:

Սա ա էն առանցքը, որի վրա հենված ա մեր «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը: Որովհետև չենք կարող ես ու ինձնից պերմանենտ գողացողը լինել համերաշխ, չենք կարող ես ու իմ կյանքի վերաբերյալ որոշում կայացնողը լինել համերաշխ, եթե նա կեղծելով ա նվաճել իմ կյանքի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը, չենք կարող ես` աղքատս, ու միլիարդատերը լինել համերաշխ, եթե ինքն էլ կուսակցություն ունի, ես էլ, բայց քարոզարշավին ինքը միլիարդ ա դնում ես հարյուր հազար էլ չեմ կարում դնեմ: Ու ինքը գալիս ա ներկայացնում իր բիզնես շահերը, իսկ իմ` աղքատիս շահերը ներկայացնող կուսակցությունը չի ընտրվում:

Երբ ասում ենք «Նիկո՛լ վարչապե՛տ»` նկատի ունենք «Նիկո՛լ, սա անելու համար կգնաս, կդառնաս վարչապետ»:

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից։