Աղվան Վարդանյանի փոխարեն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արմենուհի Կյուրեղյանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ Աղվան Վարդանյանի փոխարեն ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արմենուհի Կյուրեղյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը ի հակառակ նրան, որ ՀՅԴ-ն պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Կուսակցության դիրքորոշմանը դեմ գնալու համար Աղվան Վարդանյանին նաև կուսակցությունից հեռացրին։