Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը
Մշակույթ

Իսկ մշակութային մենաշնո՞րհը

Բացի տնտեսության, կապի, տրանսպորտի, ներկրումների ոլորտներից, որքան էլ զարմանալի է, մենաշնորհվել էր նաև մշակույթի ոլորտը։ Հատկապես երգ-երաժշտության և օպերային արվեստի ասպարեզում, որտեղ, հիմնականում, ամեն ինչ շարժվում էր նախկին առաջին տիկնոջ հրահանգով և ցանկություններով։

Սովորաբար, մենաշնորհումը արտահայտվում է միայն նախընտրելի երգիչ-երգչուհիներին, գրողներին, նկարիչներին, երաժիշտներին ասպարեզ տալով և համապատասխան միջավայր ստեղծելով միմիայն նախընտրելիների համար։

Ինչպես է այժմ մշակութային ոլորտը շարժվելու․ ինքնակազմակերպվելո՞ւ է, թե՞ նոր հրահանգիչ է հարկավոր՝ տարիներ շարունակ ենթակա տարածքը կառավարելու։

Օրինակ, Երևանի Պետական Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը, ով նաև Կոնսերվատորիայի կառավարման խորհրդի նախագահն է, ժամանակին ամեն ինչ արեց, որպեսզի Կոնսերվատորիայի ռեկտոր դառնա Շահեն Շահինյանը, իսկ Կոնսերվատորիայի երրորդ հարկը տրամադրվի որդու՝ Սերգեյ Սմբատյանի նվագախմբին։ Հայաստանում գործում են նաև այլ նվագախմբեր, սակայն նախապատվությունը տրվում է մեկ նվագախմբի։

Իհարկե, վատ բան չկա, որ երիտասարդական նվագախումբը գործում է Կոնսերվատորիայում, սակայն եթե միայն մեկին է տրվում նախապատվություն, արդեն խոսում է այս ոլորտը նաև Արմեն Սմբատյանի կողմից կառավարվելու մասին։

Բացի այդ, հենց Արմեն Սմբատյանի ջանքերով Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Կոնստանտին Օրբելյանը։ Նախ նա ազատվեց անցանկալի կադրերից և այստեղ ևս շարունակվում է նախընտրելի կազմի ելույթները։

Բացի այդ, ռուսախոս Կոնստանտին Օրբելյանն ազատվեց իր համար ոչ ցանկալի կադրերից, որոնց մի մասը մեկնեց երկրից՝ մնալով առանց աշխատանք։

Այս ամենն, իհարկե, կատարվում էր Ռիտա Սարգսյանի ընկերուհու՝ Հասմիկ Պողոսյանի ձեռամբ և, իհարկե, Արմեն Սմբատյանի անմիջական ջանքերով, իսկ Հասմիկ Պողոսյանից հետո Արմեն Ամիրյանը ևս վատ չէր կատարում նախկինի ավանդույթները։

Ի դեպ, Շահեն Շահինյանին երաժշտական աշխարհը չէր էլ ճանաչում, նրա անունը ավելի շատ հայտնի էր կրպակների հետ կապված պատմություններում։

Կարճ ասած, դեռևս անհայտ է, թե ինչ է լինելու մշակութային բազմաշերտ ոլորտում, կկարողանա՞ նոր մշակույթի նախարարը ոլորտում ցրել մենաշնորհումը, թե՞ դաշտում արդեն տարիներ շարունակ հաստատված կադրերը կշարունակեն ավանդույթները և մշակութային անցումը կլինի անցնցում։

NEWSPRESS.am