Փաշինյանի «կիքսը» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան Հայաստան ժամանեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որին օդանավակայանում անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը: Թանկյանին, Նիկոլ Փաշինյանին ու նրանց ուղեկցող բազմաթիվ քաղաքացիներին Հանրապետության հրապարակում սպասում էր բազմահազարանոց բազմություն, որոնց առաջ նախ ելույթ ունեցավ Սերժ Թանկյանը: Երաժիշտից հետո ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, Թանկյանի ազգանունը շփոթեց իր հեղինակած շարժման արդյունքում հրաժարական տված Սերժ Սարգսյանի ազգանվան հետ: Հրապարակն այս «կիքսին» շատ բուռն արձագանքեց:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: