«Ժամանակ». Գագիկ Ծառուկյանը կմասնակցի վարչապետի քվեարկությանը
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ևս կգա խորհրդարան և կմասնակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը՝ քվեարկելով նրա օգտին:
Ծառուկյանի այս վարքն ավելի է ընդգծում նրա դրական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, եթե նկատի ունենանք, որ նա խորհրդարան չգալով՝ բոյկոտեց վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում