Այսօր էդ ամենը վերջացրեք, անցնենք գործի, եթե ոչ՝ հիասթափությունը երկար սպասել չի տա․ Արշակ Զաքարյան
«Տրագիկոմեդիա երկու մասից չսարքեք, լուրջ եմ ասում, էս երեխեքը առանց էն էլ ձեր թերի կրթական համակարգի պատճառով կիսագրագետ են մեծանում, հիմա էլ ամսից ավել դասի չեն գնում, երկիրն էլ ոտքի հանելու էնքա՜ն գործ կա, որ թվարկելը անիմաստ է:
Այսօր էլ քեֆ-ուրախություն, վաղն էլ իհարկե կտոնենք, բայց այսօր էդ ամենը վերջացրե'ք` անցնենք գործի: Վաղվանից Նիկոլի համար դժոխք է սկսվում, ես պատկերացնում եմ այն ահռելի պատասխանատվությունը և ճնշումը, որ ընկնելու է նրա վրա: Ամսի 10-ից եթե բոլորը մի մարդու նման չլծվեն գործի` երկիրը շենացնելու գործին, ապա հիասթափությունը երկար սպասել չի տա` անհամբեր ազգ ենք: Ես գիտեմ, և շատերը գիտեն, որ ամեն ինչ այդքան հեշտ ու արագ չի լինի մեր ուզածով, բայց ցավոք ճնշող մեծամասնությունը այդպես չի մտածում և սպասում է որ արդեն վաղը իր երազանքները պետք է իրականանան:
Ես լավատես եմ, և շատ, շատ, շատ եմ ուզում, որ երկրիս մեջքն ուղղվի, դատարկ տները լցվեն հայերով, ազատագրված հայրենիքում մի մետր քառակուսի անտեր չմնա, և որ մենք ոչ թե արևելյան կամ արևելյան մոդելը կօգտագործենք այլ աշխարհը կսկսի ընդօրինակել հայկական մոդելը կառավարման և ապրելու: Արդեն իսկ կան դրա նախադրյալները: Հա, ու էսօրվանից էն բոլոր լավ բառերը, որ դիտմամբ փչացվել էին տարբեր կուսակցական աղանդների կողմից հայտարարվում են կրկին պիտանի ժողովրդի կողմից, դե ուրեմն առաջ Հայաստան, բարգավաճիր, օրինյաց երկիր դարձիր, քո հին ընկերները քեզ չեն լքել` հեսա հետ են գալու և իհարկե պայքար պայքար մինչև վերջ, որն էլ իհարկե նշանակում է որ հաղթելու ենք!!!»:
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից