Նիկոլ, կդառնա՞ք իմ վարչապետը. ինչպես է Հանրապետության հրապարակը պատրաստվում վարչապետի ընտրությանը (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 8-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նոր վարչապետ է ընտրում:
Միակ թեկնածուն ժողովրդի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ կօժանդակի Հայաստանի վարչապետ ունենալուն:
Թե ովքեր կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին Հանրապետական խմբակցությունից և քանի ձայն կտա Հանրապետականը Փաշինյանին, առայժմ հայտնի է: Հայտնի է միայն, որ ժամը 12-ից մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը, իսկ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիները մեծ էկրաններին հնարավորություն ունեն ուղիղ հեռարձակմամբ հետևելու վարչապետի ընտրությանը: