«Նաղդալյան չէ, Ավդալյան, Դուք Ավդալյանին եք զանգել»․ Հերմինե Նաղդալյանը խուսափե՞ց
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը վիրահատվել է:
Աղբյուրի համաձայն՝ վիրահատության պատճառով նա չի մասնակցի ՀՀ վարչապետի քվեարկությանը:
NEWSPRESS.am-ը փորձեց հեռախոսակապով պարզել, թե ինչ վիրահատություն է տարել Նաղդալյանը։
-Բարև Ձեզ, տիկին Նաղդալյան։
-Բարև Ձեզ։
-Ձեզ NEWSPRESS.am-ից են զանգահարում։
- Ներեցեք, Դուք սխալ եք զանգել։
-Ես սխալ չեմ զանգել, ես խոսում եմ հենց տիկին Նաղդալյանի հետ։
-Ո՛չ, սխալ եք զանգել։
-Դուք տիկին Նաղդալյանը չե՞ք։
-Ո՛չ, Նաղդալյան չէ, Ավդալյան։ Դուք Ավդալյանին եք զանգել։
-Ներեցեք, ո՞ւմ։
-Ավդալյանին, Ավդալյանին,-ասաց և անջատեց լսափողը։