Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի: Ազգային ժողովը 59 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Նշենք, որ Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք», «Ելք» դաշինք և ՀՅԴ խմբակցություններն ամբողջական կազմերով կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, ևս 12 Հանրապետական իր ձայնը տվել է վարչապետի միակ թեկնածուին: