Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Վազող տողեր

Այս մրցաշրջանի 3 ամենաձախողված տրանսֆերները (ֆոտո)

Չնայած այն բանին, որ ավարտվում է այս մրցաշրջանը, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ մրցաշրջանը մի փոքր տարբերվում էր նախորդ տարիների մրցաշրջաններից։ Նախ մինչ մրցաշրջանի սկսվելը տրանսֆերային շուկայում մեծ «պայթյուններ» էր անում ֆրանսիական «ՊՍԺ»-ն, ու բոլորը հավատում էին, որ մրցաշրջանը նրանցը կլինի, սակայն․․․

NEWSPRESS.am Sport-ը ներկայացնում է 3 տրանսֆերները, որոնք ձախողված էին։

1․ Նեյմար․ Բարսելոնայից դեպի ֆրանսիական «ՊՍԺ»

Միգուցե շատերը չհամաձայնվեն, որ Նեյմարի տեղափոխությունը այս տարվա վատագույն տրանսֆերներից էր, այնուամենայնիվ պետք է հստակ ընդգծել, որ Ֆրանսիայի ոչ այդքան ուժեղ առաջնությունում Նեյմարը չփայլեց այնպես, ինչպես դա անում էր «Բարսելոնայում»։ Նեյմարը ֆրանսիական թիմերի պաշտպանների հետ անում էր այն, ինչ ցանկանում էր, սակայն Նեյմարը չկարողացավ իրեն դրսևորել եվրոպական թոփ ակումբների պաշտպանների հետ դիմակայությունում։ Նեյմարն իրեն մի փոքր արժեզրկեց վերջին շրջանում, երբ սկսեց բոլորին ցուցադրել իր կամակորությունները։ Արդեն հիմա հստակ խոսվում է, որ բրազիլացին ամենայն հավանականությամբ կգա Մադրիդի «Ռեալ» ու փաստացի փարիզյան ակումբում նրա անցկացրած մեկ տարին դառնում է անիմաստ։ Եթե տեսնենք գոլերի ու ցուցանիշի առումով, ապա Նեյմարն իրոք հաջողված տրանսֆեր էր, սակայն մյուս կողմից նրանք Ֆրանսիայում չեմպիոնություն վաստակում էին առանց Նեյմարի։ Նեյմարը եկել էր Փարիզ, որ հաղթի Չեմպիոնների լիգան ու «Ոսկե գնդակը», բայց փաստացի նա իրեն մեկ տարով հետ գցեց եվրոպական թոփ ֆուտբոլիստների մրցավազքից։ Այդ տրանսֆերի ամենահիշարժան կողմը Նեյմարի տրանսֆերային արժեքն ու աստղաբաշխական աշխատավարձն էր։


2․ Կիլիան Մբապպե․ Մոնակոյից դեպի «ՊՍԺ»

Երբ նախորդ մրցաշրջանում բոլորը խոսում էին նորահայտ աստղերի մասին, ֆուտբոլային աշխարհը հստակ գիտակցում էր, որ «Մոնակոյի» երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապպեն առաջիկայում կդառնա եվրոպական ֆուտբոլի թոփ հարձակվողներից։ Այդ մասին վաղ է խոսել, քանի որ ֆուտբոլում չկան «եթե»-ներ ու կան միայն փաստեր։ Արդյունքում վարձակալությամբ, իսկ ապագայում՝ տրանսֆերի գնմամբ, Մբապպեն կլինի «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ։ Այստեղ փարիզյան ակումբի գումարները, մեղմ ասած, «փչացրին» Մբապպեին, քանի որ նա նույնպես գրանցեց գոլեր, գոլային փոխանցումներ, սակայն ֆուտբոլային աշխարհը լռեց խոսել այս տղայի մասին։ Լռեց, քանի որ Մոնակոյում Կիլիանը խաղում էր ավելի լավ, խաղում էր մեծ ու ուժեղ թիմերի դեմ, խաղում էր իր երիտասարդական եռանդով ու գրանցում էր խաղամակարդակի աճ, սակայն փարիզյան փողերը մեկ տարով հետ գցեցին ու մոռացության մատնեցին Մբապպեին։ Այսպիսի օրինակները շատ են, երբ գումարներն ու ժամանակակից առաջ ընկած շնորհավորանքները փչացնում են երիտասարդ ֆուտբոլիստին։ Այս մասին կարելի է նշել նաև Ուսման Դեմբելեի պարագայում։

3․ Ուսման Դեմբելե․ Դորտմունդի «Բորուսիայից» դեպի «Բարսելոնա»

Ուսման Դեմբելեի տրանսֆերն աղմկահարույց էր, քանի որ ֆուտբոլային մի շարք մասնագետներ նշում էին, որ չարժե երիտասարդ ֆուտբոլիստի համար տալ 100 միլիոն եվրո ու ավելի գումար այն դեպքում, երբ նա լավ է խաղացել միայն մեկ մրցաշրջան։ Այստեղ հակասություններ կան, քանի որ թե՛ Նեյմարը, և թե՛ Դեմբելեն վնասվածքներ ստացան ու բաց թողեցին մրցաշրջանի մի երկար ժամանակահատված, սակայն նրանք ձախողեցին նաև այն ժամանակահատվածը, երբ վնասվածք չունեին ու խաղում էին։

Դեմբելեն ևս աղմուկների կենտրոնում կանգնեց տրանսֆերի իրականացման ժամանակ, հետո նաև վնասվածքի ժամանակ ու դրանից հետո։ Դժվար թե մեկ մարդ հիշի, որ 2017/2018 մրցաշրջանում «Բարսելոնայում» կար Դեմբելեի նման ֆուտբոլիստ, սակայն փաստացի այս տղան եղել է այս թիմում։ Դեմբելեի մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ հույսերը մեծ էին, տրանսֆերային արժեքն ու աշխատավարձը բարձր, սակայն արդյունքը՝ 0։ Դեմբելեն չարեց ոչինչ իր ակումբի ու անգամ իր համար։ Մնում է միայն սպասել ու տեսնել, թե այս տղան ի՞նչ կարող է անել հաջորդ մրցաշրջանում, սակայն արդեն հիմա հստակ ասում են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» վաճառքի կհանի Դեմբելեին։