Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ
Վաղը՝ մայիսի 9-ին՝ եռատոնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Իմ քայլը» նախաձեռնության տեղեկացմամբ՝ տոնական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի կարգավիճակում առաջին մամուլի ասուլիսը՝ տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին: