ՀՀԿ-ն մնում է իր դիրքորոշմանը՝ անել ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը չի շնորհավորել վարչապետին, քանի որ հնարավոր չի եղել։
Այդ մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը։
«Ես չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին, ծափահարեցին և թույլ չտվեցին դա անել: Ես շնորհավորում եմ, որովհետև, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում, մեկը մյուսին պետք է շնորհավորեն»,- ասաց Բաբլոյանը։
Նա նշեց նաև, որ ինչպես նախկինում, այժմ էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր գործողություն բխելու է միայն երկրի կայունության համատեքստից:
«Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը՝ մենք պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության»,-ասաց Բաբլոյանը: