«Ես անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»
«Որևէ բան ինձ չի կարող հետ պահել իմ պարտականություններից»։
Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով իր հրաժարականին վերաբերվող հարցին։
«Ես անթույլատրելի եմ համարում Պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, հատկապես ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում»։
Վիգեն Սարգսյանը կրկնեց, որ բացառում է իր աշխատանքը նոր կառավարության կազմում։
«Ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, դա քաղաքական պաշտոն է, թիմի ու միասնության խնդիր է, խորը վստահության խնդիր է: Արդյունավետ նախարար լինելը շատ դժվար է, եթե դու չունես համախոհների թիմ»,- նշեց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի ենթադրում նախարարի կամ նախարարի պաշտոնակատարի հրաժարական: Դրա համար բավարար է, որպեսզի նշանակվի նոր նախարար, և ինքն օրենքի ուժով այդ պահից կդադարի պաշտոնավարելուց:
«Մարդ պետք է ոչ ադեկվատ լինի, որպեսզի չուզի, որ իր հաջորդը հաջողություններ արձանագրի: Ես ամեն ինչ անելու եմ, որ անկախ քաղաքական հայացքներից, ով էլ լինի պաշպանության նախարար, հաջողի»,- ընդգծեց նա: