Երևանում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ահազանգ է ստացվել.Ահարոնյան փողոցի տան այգում ծառից կախված տղամարդու դի կա: Այս տեղեկատվությունը newspress.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատեցին նաև ոստիկանությունից:
Նրանց տեղեկատվության համաձայն` ոստիկանները եւ քննիչները դեպքի վայրում պարզել են, որ մահացածը 30-ամյա Ռ. Խ.-ն է:
Փաստի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: