10-ը տարեկան էի, երբ հայտնվեցի համակենտրոնացման ճամբարում. Հայրենական պատերազմի ականատես (տեսանյութ)
86-ամյա Մարուսյա Սավոյանը ծնվել է 1932 թվականին 14 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքում: Նա 10-ը տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը:
«Ռմբակոծության ժամանակ ականն ընկնում է մեր տան բակում: Հայրս, մայրս, հորեղբայրս և հորեղբորս կինը, զոհվում են, իսկ մենք՝ 10-ը հոգով, հայտնվում համակենտրոնացման ճամբարում»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ արցունքն աչքերին պատմում է Մարուսյա տատը:
Համակենտրոնացման ճամբարում դաժան մանկություն է ունեցել: Աշխատել է բանվորական կոշիկ արտադրող գործարանում: Կյանքի դաժան մանրամասների մասին Մարուսյա տատը լռում է ու արտասվում, կարոտում է ծնողներին, սակայն մխիթարությունը գտնում է երեխաների ու թոռների մեջ:
«Երեք երեխա ունեմ, հինգ թոռ և 7 ծոռ»,- հպարտությամբ պատմում է Մարուսյա Սավոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում