«Տարոն, իջիր, եկել ենք դեմդ առնենք». ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց
Մի խումբ ակտիվիստներ «Մերժիր Տարոնին» կարգախոսով հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներքև իջնել և խոսել իրենց հետ:
«Այսքան ժամանակ դու չես խոսել քաղաքացիների հետ, չես լսել նրանց խնդիրները ու չես օգնել: Մենք բացառիկ հնարավորություն ենք ընձեռում քեզ՝ խոսելու մեզ հետ»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը:
«Տարոն, իջիր, եկել ենք դեմդ առնենք»,- գոչում էին ցուցարարները:
Նրանք նաև վանկարկում են. «Սերժը հեռացավ՝ փասա-փուսեն մոռացավ»: