ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ողջունում է պարոն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ-ի անունից ողջունում է պարոն Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Նա հույս է հայտնում, որ Հայաստանի և աշխարհասփյուռ հայությանը միավորած նորընտիր վարչապետ Փաշինյանը հաջողությամբ կկարողանա հաղթահարել երկրի համար օրհասական դարձած մարտահրավերները՝ ի դեմս հայոց պետականությանը ու անվտանգությանը սպառնացող կոռուպցիայի մասսայական դրսևորումների, քայքայված տնտեսության, զանգվածային արտագաղթի և մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարման: ԵՀՄՖ նախագահ դոկտոր Գրիգորյանը վստահ է, որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը երկրում կհաստատի իրապես ժողովրդավարական համակարգ և կհասնի պետության, պետական ինստիտուտների նկատմամբ ժողովրդի վստահության վերականգնմանը ու հասարակության ներսում սոցիալական արդարության հաստատմանը՝ խորհրդանշելով հայ ժողովրդի և հայոց պետականության զարթոնքը:
Միևնույն ժամանակ, ԵՀՄՖ-ը նախագահը պատրաստակամություն է հայտնում աջակցելու վարչապետ Փաշինյանին՝ երկրի տնտեսությունում ներդրումային ծրագրերի ներգրավման ու իրականացման հարցում՝ Հայաստանի տնտեսությունն օր առաջ վերականգնելու ու հզորացնելու համար:
ԵՀՄՖ նախագահ՝
Դոկտոր Աշոտ Գրիգորյան
Բրատիսլավա
10.05.2018թ.