ԱԺ նախագահը ստորագրել է Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել ՀՀԿ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գրիգոր Ավալյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասված է արձանագրությունում: