Airbus A32 կործանված օդանավի ուղեբեռում հայտնաբերվել են օտար ծագման պայթուցիկ սարքի հետքեր
ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է, որ Եգիպտոսում ռուսական օդանավի կործանումը ահաբեկչություն է եղել։
«Վլադիմիր Վլադիմիրովի՛չ, հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում կործանված օդանավի ուղեբեռի, անձնական իրերի հետազոտության արդյունքում այդ իրերի վրա հայտնաբերվել են օտար ծագման պայթուցիկ սարքի հետքեր»,- ասել է ԱԴԾ ղեկավարը։
«Կարելի է վստահաբար ասել, որ կատարվածն ահաբեկչություն է եղել»,- վստահեցրել է Բորտնիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող Airbus A321 օդանավը կործանվել էր Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են։