«Համակարգիչների առջև նստած ստատուսներ գրելով՝ մեր տղաների արյան գնով ձեզ հայրենիքի պաշտպաններ ու հայրենասեր չհամարեք»
Էմիլ Մարկոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«10 տարուց ավելի վախենում ու ալարում էիք տներից դուրս գալ փողոցներ, վախենում էիք գնալ հանրահավաքների, վախենում էիք կանգնել պայքարող ժողովրդի կողքին, իսկ հիմա կայծակնային արագությամբ դուխով Հայրենասեր ե՞ք դառել ու տարբեր մարդկանց` տեղին ու անտեղի մերժում եք, առանց մտածելու ու գիտակցելու հայհոյում եք ու տարանջատում Հայ ազգից, չունենալով դրա բարոյական իրավունքը։
Անգամ 1991 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ առաջին արձակած կրակոցից ու առաջին հնչած պայթյունից հետո Հայաստանից կայծակնային արագությամբ փախուստի դիմած վախկոտները` էսօր դառել են մոլի Հայրենասեր ու դրսից մեր պետության ճակատագիրն են որոշում, ճիշտ ու սխալից են զառանցում, իրենց երեխաներին Հայոց բանակի ծառայությունից փախցրած վախկոտները` էսօր մեր և մեր երեխաների արյան գնով պահած երկիրն են պառակտում, միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի մթնոլորտ սերմանելով, իսկ ու՞ր էիք ապրիլյան պատերազմի ժամանակ, ո՞ւր էին Ձեր երեխաները այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք գործով ապացուցեք Ձեր Հայաստանի հանդեպ ունեցած հայրենասիրությունը, այլ ոչ թե էժանագին արարածների նման միայն համակարգիչների առջև նստած ստատուսներ գրելով, մեր տղաների արյան գնով Ձեզ հայրենիքի պաշտպաններ ու Հայրենասեր չհամարեք։
Սիրելի ՀԱՅԵՐ մենք հասել ենք կյանքի այնպիսի մի աստիճանի երբ պիտի ոչ թե իրար նկատմամբ ատելությամբ ու թշնամանքով լցվենք, այլ սիրով, հարգանքով ու միասնությամբ լինենք, պիտի գնահատենք բազմաչարչար գնով վաստակած մեր հեղափոխության հաղթանակը, լինենք միասնական ու հանդուրժողական և թույլ չտանք անհայտ ծագումի պոռնիկներին պառակտել մեր Ազգը»։