Ովքե՞ր են եղել մեր մշակույթի նախարարները․ հայկական մշակույթի գլխավոր գործիչների էվոլյուցիան
Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից` հայ ժողովուրդը մշտապես նախանձախնդիր է եղել իր նախնիներից ստացած հարուստ մշակութային ժառանգության պահպանման ու բազմապատկման գործին: Այդ գործընթացն առավել կազմակերպված է եղել պետականության գոյության ժամանակաշրջանում։
Հայաստանի մշակույթի նախարարության պատմությունը սկսվում է Հայաստանի Առաջին հանրապետության (1918-20 թթ.) ժամանակներից: Մինչ «Մշակույթի նախարարություն» անունն ունենալը, այդ կառույցն ունենում է մի քանի անուններ․ «Հնության հուշարձանների և արվեստի բաժին», «Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին կից արվեստի բաժին» և այլն։
Եթե վերջին մի քանի տարիներին մշակույթի գործիչների ու մտավորականների մի մասը, մեղմ ասած, չի ընդունում այդ գործիչներին, ապա տասնամյակներ առաջ այդ պաշտոնում այնպիսի մարդիկ էին, որոնց, հասարակությունը, մեղմ ասած՝ պաշտում էր։ Մշակույթի նախարարներ են եղել Նիկոլ Աղբալյանի, Պերճ Զեյթունցյանի ու Պողոս Մակինցյանի նման մտավորականներ, ովքեր մշակույթի զարգացման համար ոչինչ չէին խնայում։
1920 թվականի նոյեմբերին, Հայաստանի խորհրդայնացումից հետո, լուսավորության ժողովրդական կոմիսարիատում Եղիշե Չարենցը ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ Այդ պաշտոնում իր ուժն ու եռանդն է ներդրել նաև Եղիշե Չարենցը, ով անկախ այն հանգամանքից՝ ուներ պաշտոնական դիրք, թե ոչ, միևնույնն է՝ ամեն ինչ անում էր մշակույթի զարգացման համար։
Այս գործով ժամանակին զբաղվել են Չարենցի, Զեյթունցյանի, Մակինցյանի ու Աղբալյանի նման մարդիկ, իսկ հիմա քննարկվում են անուններ, որոնք, մեղմ ասած, կապ էլ չունեն մշակույթի հետ։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ վերջին տարիներին այս պաշտոնը զբաղեցնող մարդիկ նույնպես կապ չունեին ու դրա հետ մեկտեղ էլ՝ գրեթե ոչինչ չարեցին Հայաստանյան մշակույթի զարգացման համար։