Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները
Հասարակություն

«Սասնա Ծռերը պաշտպանեցին մեզ, հիմա մեր հերթն է պաշտպանել իրենց անարդարությունից»

Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սասնա Ծռերի հարցը պետք է լուծվի օր առաջ: Մեր այսօրվա հաղթանակով մեծապես պարտական ենք այդ 30 տղաներին, որ իրենց վրա վերցրեցին ողջ ժողովրդի երկար տարիների կուտակված ցասումը գործող իշխանությունների նկատմամբ:

Մենք այսօր աշխարհին ցույց տվեցինք հայի իրական պատկերը, դիմագիծը: Հայերս միշտ եղել ենք, կանք ու կմնանք խաղաղասեր ժողովուրդ, մեզ համար անընդունելի է բռնությունը իր արտահայտման բոլոր ձևերով նույնիսկ «թշնամու» նկատմամբ, առավել ևս սեփական ազգի ներկայացուցիչների նկատմամբ:

Սակայն պարտավոր ենք ազնիվ լինել ինքներս մեզ հետ և հանրության առջև ու խոստովանել, որ մեզանից յուրաքանչյուրն էր պատրաստ զենք վերցնել ու հաշվեհարդար լինել ժողովրդին կեղեքող իշխանավորների հետ: Միթե մեզանում կա մեկը, որ ժամանակին չի մտածել և նույնիսկ բարձրաձայնել՝ քիչ է մնում զենք վերցնեմ ու գնդակահարեմ սրանց բոլորին, բայց շարունակել ենք դիմանալ, որպեսզի զենք չվերցնենք ձեռքներս:

Իսկ այս 30 քաջարիները, զինված ապստամբության գնալով, իրենց վրա վերցրեցին մեծ պատասխանատվություն ողջ ազգի փոխարեն:

Մենք ինքներս մեզ երբևէ հարցրել ենք, ինչու տղաները, փոխարենը հարձակվեին, ասենք օրինակ, Բաղրամյան 26-ի վրա, գրավեցին ՊՊԾ գունդը: Այո, ՊՊԾ գունդն իրենից ներկայացնում է մեծ զինանոց: Բայց արդյոք նրանք գրավեցին այդ գունդը մտքներին ունենալով զինված ապստամբության ընդարձակումը ժողովրդի միջոցով: Բնավ ոչ: Ուղիղ հակառակը, նրանք իրենց գործողություններով փորձեցին կանխել արյունահեղությունը, որ վաղ թե ուշ տեղի էր ունենալու:

Վստահ եմ, որ նրանք մարտի 1-ի օրինակը հիշողություններում վառ ունենալով, փորձեցին զրկել իշխանություններին ժողովրդի դեմ զենք կիրառելու, ջրցան մեքենաներ ու զրահատեխնիկա հանելու հնարավորությունից: 14 օր դիմակայեցին տղաները՝ հույսով, որ ժողովուրդը ոտքի կելնի ու իր արդարացի բողոքը կհայտնի գործող իշխանություններին: Սակայն ժողովուրդը խորապես չըմբռնեց տղաների գործողությունների իրական դրդապատճառն ու նպատակը: Շատերը քննադատեցին՝ որևէ հարց լուծելու համար զենքին դիմելու միջոցը անընդունելի համարելով մեր ազգի համար:

Իսկ տղաները մեզ ուզում էին ասել. «Ժողովուրդ, մի վախեցեք, ձեր դեմ օգտագործվելիք զենք, զինամթերքը մենք պաշարել ենք այստեղ, ոտքի ելեք, բոլորդ դուրս եկեք տներից, գնացեք բողոքեք, փողոց փակեք, երթ արեք, գործադուլ – դասադուլ արեք, ամեն օր ավելացեք ու ավելացեք, ցույց տվեք ձեր միասնականությունը, վճռականությունը, ԱՀՌԵԼԻ ՈՒԺԸ.....» - այն ինչ տեղի ունեցավ արդեն Նիկոլի առաջնորդությամբ օրեր առաջ....

Սասնա Ծռերը պաշտպանեցին ՄԵԶ, հիմա մեր հերթն է պաշտպանել իրենց անարդարությունից: