Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

Նոր բացահայտումներ՝ մեզը թեյի գույնով փոխարինելու սկանդալային միջադեպի հերոսուհու «մութ» գործունեությունից

NEWSPRESS․am-ն ահազանգ է ստացել Մասիսի բժշկական կենտրոնից՝ տնօրեն Նունե Ավանեսյանի անօրինությունների մասին։

Մինչ ԲԿ տեղեփոխվելն Ավանեսյանն աշխատել է թիվ 9 պոլիկլինիկայում և, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ազատվել է այնտեղից՝ կաշառակերության ու անբարեխիղճ աշխատանքի համար։

Այժմ էլ, մեր աղբյուրի փոխանցմամբ, նույն գործելաոճը շարունակում է նոր աշխատավայրում՝ արդեն տնօրենի կարգավիճակով։ Աշխատակիցների կողմից իր դեմ ուղղված ընդվզումներին ու դժգոհություններին Ավանեսյանն արձագանքում է, թե «իմ դեմ խաղ չկա, ես Գագիկ Հարությունյանի բարեկամն եմ (նկատի ունի ՍԴ նախկին նախագահին-հեղ․)»։

Նա աշխատավայրում իր շուրջը «բարեկամական մթնոլորտ» է ստեղծել․ մեզ հասած տեղեկություններով՝ դեռ մեկ տարի էլ չկա, ինչ տնօրեն է նշանակվել, բայց արդեն հասցրել է մի քանի աշխատողի ազատել և նրանց փոխարեն նշանակել իր ծանոթ-բարեկամներին՝ առանց թափուր տեղ հայտարարելու, ինչն անօրինական է։

Խոսակցություններ կան նաև, որ աշխատանքի են անցնում նաև գումարով՝ կաշառքով։
Մեր աղբյուրի համաձայն՝ բուժքույրերն ազատվել են ատեստացիայի արդյունքում, որը դարձյալ անցկացվել է անօրինական ճանապարհով։ Ասում են՝ տնօրենը սպառնացել է որոշ բուժքույրերի, որ եթե իրենց կամքով աշխատանքից հեռացման դիմում չգրեն, ապա ինքը նրանց կազատի։

Բուժաշխատողները դժգոհում են նաև աշխատավարձի ուշացումից։ Նրանք վստահեցնում են նաև, որ Ավանեսյանը մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանի հետ միասին փոշիացնում է պետության փողերը։

Մասնավորապես, ինչպես մեզ տեղեկացրին, կառավարությանն են ներկայացվում պետպատվեր համավճար ծառայության հայտեր, սակայն իրականում հիվանդը պետպատվերի ախտորոշումներին չի համապատասխանում, և կառավարությունից ստացված գումաներն Ավանեսյանն ու բժիշկ Ենգիբարյանը գրպանում են, իսկ հիվանդին բուժում վճարովի հիմունքներով։

Մեր աղբյուրի համաձայն՝ կառավարությունից փողեր են լվացվում նաև Շտապօգնության կանչերի միջոցով։ Գրանցվում են իրական թվից ավելի կանչեր․ այսինքն՝ կանչերի թիվն ուռճացվում է և ավելի շատ ֆինանսավորվում։

Բժիշկները նեղսրտած են․ «Եթե Ավանեսյանին չի հետաքրքրում հիվանդանոցի ճակատագիրը, ապա մենք չենք կարող նույնն ասել։ Մենք չենք ուզում անգործության մատնվել, իսկ Ավանեսյանի քայլերն ամբողջովին տանում են լուծարման, առանց այն էլ հիվանդանոցը պարտքեր ունի ու փակման եզրին է»,- ասացին մեզ հետ զրույցում։

Մեր զրուցակիցների խոսքով՝ բժիշկ Ենգիբարյանը «Սայտոտեք» դեղորայքային միջամտությամբ ծննդալուծումներ է իրականացնում՝ վտանգելով կանանց առողջությունը։ Մինչդեռ, առանց հատուկ ցուցումների, չի թույլատրվում օգտագործել «Սայտոտեք» դեղամիջոցը, քանի որ այն արյունահոսություն է առաջացնում։

Որոշ տեղեկություններով՝ Մհեր Ենգիբարյանը հիվանդանոցում իրականացնում է նաև քաղցկեղով հիվանդների վիրահատություն, ինչը ևս անօրինկան է․ նման վիրահատությունները կատարվում են Ֆանարջյան ինստիտուտում։

Հիշեցման կարգով նշենք, որ Նունե Ավանեսյանը հանրությանը հայտնի է դարձել հայտնի թեյի և մեզի հետ կապված պատմությունից հետո, երբ թեյի գույնով փոխարինվել էին մեզի անալիզները։ Որոշ բուժքույրերի խոսքով՝ դա միտումնավոր է արվել, որպեսզի մի քանիսին կարողանա ազատել աշխատանքից (բաժանմունքի 15 աշխատողից 8-ը ազատվել են)։ 

Նկատենք նաև, որ մեր զրուցակիցներն առաջիկայում պատրաստվում են բաց նամակով ու ապացույցներով ներկայացնել իրենց փաստարկները։