Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

Դասալիքը դասալիք է՝ ՀՀԿ լինի, թե ոչ

ՀՀԿ-ի իշխանության տարիներին, երբ այս կուսակցությունը համակարգում էր բոլոր ոլորտները, լրագրողական հանրության քննադատության թիրախում էր բարձրաստիճան պաշտոնյաների, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների բանակում չծառայելը։

Ինչ-ինչ, սակայն անկախ Հայաստանի գոյության շրջանում բանակում ծառայելը հպարտություն է եղել և որոշակի չափանիշ, և իզուր չէ, որ որոշ պաշտոններ չեն կարող զբաղեցնել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել։ Հայոց բանակի զինվորի առջև, ենթադրվում է, որ բոլոր դռները բաց են, թեև հաճախ վեր են սլանում հասարակության մեջ ապահով կյանք վարող, հովանավորություն և կապեր ունեցող անձինք, ովքեր նաև հենց այս որակների շնորհիվ կարողանում են երկրի կառավարման համակարգում տեղավորվել։

Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վիգեն Սարգսյան, Սամվել Ֆարմանյան, Կորյուն Նահապետյան, Էդուարդ Շարմազանով, Տարոն Մարգարյան․ շարունակելի։ ՀՀԿ դասալիքների շքահանդեսը մշտապես քննադատության թիրախում էր։ Յուրաքանչյուր ՀՀԿ-ական փորձում էր արդարանալ, գոնե փորձում էր. փորձում էին ապացուցել իրենց առնչությունը բանակին՝ թեև հետահայաց։ Եվ ահա եկավ Նիկոլի դարաշրջանը, և պարզվում է, որ հեղափոխության նավակի մեջ իշխանության են հասել նույնպես դասալիքները՝ այս անգամ կրտսեր։

Պարզվում է, որ ոչ միայն նախկին, այլ նաև ներկա իշխանության ձգտումների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում բանակում չծառայելը, ինչն արդեն իշխանության մաս կազմելու բրենդ է դառնում։

Չէ՞ որ նաև բանակում ծառայելով է հայրենասիրությունը գնահատվում. 90-ականներին սփյուռքից էին գալիս հայրենիքի պաշտպանությանը՝ և՛ բարեկիրթ, և՛ գիտնական, ու դա էր հայրենասիրությունը՝ կատարել պարտքը հայրենիքի հանդեպ ծանր տարիներին։

Շքեղության և ապահովության մեջ երկիր սիրելը հեշտ է, դժվարը ծանր վիճակում երկիրրը մենակ չթողնելն է․ ահա այս գաղափարներն էին տարիներ շարունակ սերմանում իշխանությունները, իրենք, սակայն, մասամբ էին իրենց իսկ գաղափարները կիրառում և ահա պարզվում է, որ այդ գաղափարախոսությունը պտուղներ չի տվել։ Եթե նախկին կառավարությունում մասամբ չէին ծառայել, ապա թավշահեղափոխական կառավարությունում՝ գրեթե ամբողջապես․ ահա այսպես է լինում հայրենասիրական դաստիարակությունը՝ չունենալով սեփական օրինակը, ՀՀԿ-ականները չեն դաստիարակել։ Չեն դաստիարակել, քանի որ անձնազոհության անձնական օրինակով չէին ուսուցանում հայերնասիրություն, զոհողություն և արդյունքը՝ ավելի վատ էր սպասվածից։ Ինչպես նախկինում իշխանություն էին ցանկանում բանակում չծառայածները, կամ, այլ կերպ ասած, «բանակից թռածները», այնպես էլ «հեղափոխվածները»։

Հետաքրքիրն այն է, որ ներկա չծառայածներին որոշակի շերտ արդարացնում է, իսկ նախկին չծառայածներին՝ ոչ․ չծառայածը չծառայած է՝ ՀՀԿ լինի, թե մեկ այլ կուսակցության։ Ուղղակի ճիշտ չէ նախկիններին քննադատել չծառայելու համար, իսկ ներկաներին արդարացնել՝ լավ դաստիարակության համար։

Դասալիքը դասալիք է, և որևէ սրբաշապիկ չի մաքրի անհայրենասիրությունը։

NEWSPRESS.am