Հունիսի 1-ից հայ փոխադրողները ՌԴ-ում դժվարությունններ կունենան
Հունիսի մեկից հայ փոխադրողները ՌԴ տարածքով կանոնավոր փոխադրումներ անցկացնելու համար դժվարություններ են ունենալու։
Նշենք, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերով պայմանավորված՝ խստացվել է ՌԴ-ում տեղաշարժը, հատկապես այն քաղաքներով, որտեղ կայանալու են ֆուտբոլի խաղերը, իսկ հայկական ընկերությունների երթուղին անցնում է նման քաղաքների միջով։
Ռուսական կողմը, առանց համապատասխան փաստաթղթերի, թույլ չի տալու հայ փոխադրողներին անցնել այդ քաղաքներով։
Արդեն մեկ տարի է՝ հայ փոխադրողները Ռուսաստանի հետ կանոնավոր փոխադրման պայմանագրեր չունեն այն մասին, որ այդ հարցով պետք է զբաղվեին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան բաժինները, սակայն որևէ աշխատանք չեն կատարել։
Տրանսպորտի և կապի նախկին նախարարի հետ հարցը քննարկել են, հայ փոխադրողներին նախարարը խոստացել է հարցը լուծել, սակայն դարձյալ ոչինչ չի արվել․ ռուսական կողմի հետ դեռևս համապատասխան պայմանագիր հայ փոխադրողները չունեն։
Ի դեպ, ոլորտում անօրինականությունները բավականին շատ են և իր բաժին բարդություններն է ստեղծում նաև Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանը:
Ըստ լուրերի՝ նա հովանավորում է ՀՀ սահմանը հատող որոշ անօրինական միկրոավտոբուսների և ավտոբուսների տեղաշարժը՝ ստեղծելով աշխատանքի անհավասար պայմաններ։
Եվ այժմ հայ փոխադրողները հույս ունեն, որ նոր կառավարությունը որոշակի քայլեր կձեռնարկի և նրանք, ինչպես ռուսական փոխադրողները, կարող են իրենց աշխատանքը շարունակել նաև ռուսական այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու ֆուտբոլի աշխարհի խաղերը։