Շիրակի պետհամալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. ԿԳ նախարար
Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել: Այդ մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
«Ինձ համար այս պրոցում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները: Ես երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ և այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել: Իրավիճակից դուրս գալու համար մեկ լուծում ենք գտել: Գիտեք, որ բուհի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը երեկ հրաժարական է տվել, նախորդ խորհուրդը ձևավորվել էր նախորդ իշխանությունների պայմաններով և կառավարության և ԿԳ նախարարության ներկայացուցիչները նախկին իշխանության կողմից էին ներկայացված եղել: Լուծումը հետևյալն է՝ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացվի նոր ընտրություններ: Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել»,- նշեց նախարարը:
Հարությունյանը տեղեկացրեց, որ այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը: