28 համարի միկրովտոբուսների վարորդներին ստիպում են չաշխատած օրերի «պլանը» փակել․ բողոքի ակցիա
Այսօր համար 28 միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին անում. պատճառը վերջին շրջանում քաղաքական իրադարձություններով պայմանավորված խնդիրներն են։
Համար 28 գծի սեփականատերերը վարորդներից պահանջել են նաև չաշխատած օրերի փոխարեն հարկ վճարել․ կան վարորդներ, որոնց «պարտքը» հասել է 250 000 դրամի։
Վարորդների պատճառաբանությունը, որ ճանապարհները փակ են եղել և տարբերակ պարզապես չեն ունեցել աշխատելու, պատասխանել են, որ դա իրենց խնդիրը չէ։
Բողոքող վարորդները նշում էին, որ իրենց օրական «պլանը» 12-ից 16 հազար դրամ է, շատ դժվարությամբ են կարողանում օրվա պլանը փակել, իսկ մնացած աշխատանքները՝ մեքնաների լիցքավորում, վերանորոգում, այդ բոլորն իրականացնում է վարորդն իր հաշվին։
Ըստ NEWSPRESS.am-ի տեղեկությունների՝ վարորդներն այժմ կարողացել են որոշակի համաձայնության գալ, սակայն դեռևս սպասողական վիճակ է, եթե վարորդների խնդիրները չլուծվեն, նրանք կրկին պատրաստ են բողոքի ակցիաներ իրականացնել։