Սա ձև չի, սա ուտվող բան չի. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ կարծում էի, թե պետք է ձերբակալել,
Այսօր կարծում եմ` պետք չի,
Երեկ անկարգությունը զանգվածային էր,
Այսօր անկարգություն էլ չկա,
Երեկ փողոց փակելն ապօրինի,
Այսօր դարձել է օրինակելի,
Երեկ սիգնալի համար մարդ եմ հետապնդել,
Այսօր կարամ հանգիստ նստել, ասել դե պահ էր, իրավիճակ...
Անկախ ամեն ինչից` սենց ճիշտ չի, սա ձև չի, սա ուտվող բան չի...»: