Ֆիրդուս Զաքարյանը կազատվի պաշտոնից
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այդ հարցն ընդգրված է կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագծում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդ-վածի 2.1-ին մասը և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ֆիրդուս Զաքարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: