Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Վազող տողեր

Ճանապարհ փակելն այլևս օրինական չէ՞

Հայաստանում ապրիլյան «ճանապարհփակոցիից» հետո, նոր կառավարությանն այլևս կարծես թե ցանկալի չեն փակված փողոցներ:

Այս օրերին, երբ «Սասնա Ծռեր» խմբի դեմ դատ է գնում, դատական նիստի օրերին խմբի համակիրները փակում են Արշակունյաց պողոտան. դատը տեղի է ունենում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որը գտնվում է Պանթեոնի հարակից տարածքում: Եվ ամեն անգամ, դատական նիստերին` Արշակունյաց պողոտան փակվում է:

Եթե մինչև երեկ ճանապարհ փակելն «օրինական էր», ապա այսօր` ոչ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կոչով դիմել էր հատկապես կաթի մթերման խնդիրներով ճանապարհ փակողներին, թե՝ ճանապարհները մի՛ փակեք, այս կառավարությունը հասանելի է, ճանապարհ փակելու կարիք չկա:

Սա նաև ուղերձ էր մյուս ճանապարհ փակողներին, որ ճանապարհ փակելը ներկայիս կառավարության նախկին «բրենդն» էր և այլևս այն գործածական չէ, նոր կառավարությանը պետք են բաց ճանապարհներ:

Այսօր կրկին Արշակունյաց պողոտան փակել են «Սասնա Ծռեր» խմբի համակիրները, ովքեր պահանջում են ազատ արձակել խմբի անդամներին, այստեղ արդեն ոչ այն է նրանց ազատ արձակելը` միմիայն նոր վարչապետի հրահանգով, ոչ էլ դատարանը կարող է ազատ արձակել, քանի որ «Սասնա Ծռեր» խմբի անդամների դեմ մի քանի մեղադրանք կա:

Այնպես որ՝ ներկա կառավարությունը հայտնվել է իր նախկին «բրենդի» թակարդում:
Իսկ այժմ ինչպե՞ս վարվել` թողնել, որ Արշակունյաց պողոտան փակվի՞ անորոշ ժամանակով, թե՞ ցրել հավաքվածներին և բացել Երևանի կարևոր ճանապարհներից մեկի երթևեկությունը, որը կաթվածահար է եղել:

Ինչպես ասում են` այս է խնդիրը:

Իհարկե, նոր կառավարությունը երևի չէր էլ մտածում, որ լավ աշակերտներ կունենա, և իր հետքերով կգնան ուրիշները: Երբ իրենք էին ճանապարհները փակում` կարելի էր, իսկ մյուսների պարագայում, ինչպես նախարար Պապիկյանն էր հորդորում` արդեն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:

Կաթի, զինկոմիսարիատների կրճատված աշխատակիցների խնդիրները գուցե լուծում ստանան, սակայն «Սասնա Ծռերի» գործն, ինչպես նախկին, այնպես էլ հատկապես ներկա ղեկավարության կոկորդին է:

Դեռևս նոր կառավարությունը «Սասնա Ծռերի» կողմնակիցներին ոչինչ չունի առաջարկելու, բացի փողոց չփակելու հորդորից, սակայն, ինչպես ասում են, շնորհակալությամբ խնդիրը չես լուծի:

NEWSPRESS.am